Չնայած նրան, որ Նիկանոր Մելիան ուներ դատախազություն ներկայանալու պարտավորություն, այսօր նա չի այցելել քննչական մարմին. Դատախազություն
Խորհրդարանի անդամ, Նիկանոր Մելիայի մեղադրանքի մասին որոշումը, դատախազության անդամները փոխանցել են նրա փաստաբանին: Դատախազության տվյալներով, չնայած նրան, որ Նիկանոր Մելիան ուներ դատախազություն ներկայանալու պարտավորություն, այսօր նա չի այցելել քննչական մարմին:
«Վրաստանի խորհրդարանի առջև 2019 թվականի հունիսի 20-21-ին տեղի ունեցած ցույցին խմբային բռնության կազմակերպման, ղեկավարման և դրան մասնակցության փաստով ընթացող հետաքննության շրջանակներում, այսօր ժամը 10:00-ին դատախազություն էր կանչվել Վրաստանի խորհրդարանի անդամ, Նիկանոր Մելիան:
Չնայած նրան, որ Նիկանոր Մելիան ուներ դատախազություն ներկայանալու պարտավորություն, այսօր նա չի այցելել քննչական մարմին, այդ իսկ պատճառով որոշումը Վրաստանի ՔՕ 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով մեղադրանքի մասին, փոխանցել ենք նրա փաստաբանին: