Չնայած նրան, որ ընդդիմությունը ունի մեծ խորհրդարանական լծակներ, հանձնաժողովների տեսքով կունենար այնպիսի գործուն լծակներ, որից հրաժարվելը նշանակում է, որ ոչինչ չես ուզում. Մամուկա Մդինարաձե
Բանակցություններին հանձնաժողովների վերաբերյալ պետք է մանրամասներ ճշտվեին, սակայն գործը դրան չհասավ,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ, Մամուկա Մդինարաձեն:
Նրա խոսքով, ընդդիմության գործողություններից պարզվեց, որ նրանք պատրաստ չեն համաձայնության:
«Չնայած նրան, որ ընդդիմությունն մեծ խորհրդարանական լծակներ ունի, սկսած ինտերպելացիայից, մինչև ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի ստեղծում, նրանք կունենային այնպիսի լրացուցիչ լծակներ, ինչից հրաժարվելը նշանակում է, որ նրանք պարզապես չեն ցանկանում ինչ-որ բան: Դուք պարզապես վերջնագրեր եք ներկայացնում և ցանկանում եք մնալ փողոցում, այլ պատասխան չկա, քանի որ անհնար է հրաժարվել այս առաջարկից: Խոսքը վերաբերում էր հինգ հանձնաժողովներից երկուսին, որոնց մասին քննարկումներ չեն կայացել: Մենք չենք քննարկել այդ հարցը և չենք պայմանավորվել, ինչպե՞ս կարող եմ պատասխանել: Մենք պատրաստ էինք քննարկել ամեն բան, ինչ ներկայացրած էր փաստաթղթում, բայց նրանք ընդհանրապես չեն հասել այս թեմային, սա պարադոքս է», – հայտարարել է Մդինարաձեն: