Չնայած նրան, որ այսօր ունենք 38 վարակված, ուսման գործընթացի հետաձգման մասին զրույց չկա. Գիորգի Գախարիա
Չնայած նրան, որ այսօր ունենք 38 վարակված, ուսման գործընթացը հետաձգելու մասին խոսք չկա,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում:
Կառավարության ղեկավարի խոսքով, դպրոցներում ուսումնական գործընթացը պետք է սկսվի սեպտեմբերի 15-ին, և դրա համար պետք է պատրաստ լինեն կրթության և առողջապահության նախարարությունները:
Վարչապետը համապատասխան ծառայություններին կոչ է արել խստացնել անվտանգության միջոցառումները: