Չնայած Մյունխենի համաժողովի գլխավոր թեման Ուկրաինան էր, մեր ձայնը չափազանց կարևոր էր թե՛ մեր ուկրաինացի գործընկերների, թե՛ միջազգային հանրության համար. Դավիթ Զալկալիանի
Չնայած Ուկրաինան գլխավոր թեման էր, սակայն մեր ներկայությունն այստեղ և մեր ձայնը չափազանց կարևոր էին ինչպես մեր ուկրաինացի գործընկերների, այնպես էլ միջազգային հանրության համար,- այս մասին Մյունխենում լրագրողներին ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։
Նրա խոսքով, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում վարչապետը կարևոր հանդիպումներ է ունեցել նաև տնտեսական ոլորտում։
«Չնայած Ուկրաինան հիմնական թեման էր, բայց մեր ներկայությունն այստեղ և մեր ձայնը չափազանց կարևոր էր թե՛ մեր ուկրաինացի գործընկերների, թե՛ միջազգային հանրության համար, քանի որ այս մարտահրավերը մեզ համար խորթ չէ։ Մենք մեր մաշքի վրա ենք զգացել օկուպացիան, որը դեռ շարունակվում է, և մեր միջազգային գործընկերների համար կարևոր էր կիսվել այս փորձով, զրուցել և գտնել իրավիճակը մեր տեսանկյունից մեղմելու ուղիներ: Ուստի բոլոր երկկողմ հանդիպումները՝ թե՛ վարչապետի, թե՛ ինձ հետ, նվիրված են եղել այս թեմային։ Բացի այդ, մենք կարողացանք, և վարչապետը բազմաթիվ հանդիպումներ ունեցավ տնտեսական ուղղությամբ։ Ինչպես գիտեք, տնտեսական հարթությունը շատ կարևոր է։ Այստեղ են եկել բազմաթիվ խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ և հանդիպել վարչապետի հետ։ Մենք տեսնում ենք, որ երկրի զարգացումը, Վրաստանի գրավչության բարձրացումը արտաքին սպառնալիքները նվազագույնի հասցնելու և երկիրը որպես հաջողված գործառույթ և գրավչություն մեր միջազգային գործընկերների աչքում ներկայացնելու կարևոր լծակներից մեկն է»,- ասել է Դավիթ Զալկալիանին։