Չնայած կորոնավիրուսի դեպքերի աճին, առողջապահության համակարգը կառավարում է իրավիճակը. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, չնայած կորոնավիրուսի դեպքերի աճին, երկրում համավարակաբանական իրավիճակը վերահսկելի է: Գամղրելիձեն մեկ անգամ ևս կոչ է արել քաղաքացիներին, կատարել համավարակաբանների կողմից տրված հանձնարարականները:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Ամիրան Գամղրելիձեն, համավարակի պայմաններում, մեծ նշանակություն ունի պետության, բժշկական ոլորտի ներկայացուցիչների և բնակչության միջև համագործակցությունը:
«Կունենանք կորոնավիրուսի դեպքերի աճ, սակայն դա կառավարելի է: Իրավիճակը վերահսկվում է: Առողջապահական համակարգը պատշաճ կերպով արձագանքում է աճող ցուցանիշներին: Առողջապահական համակարգը կառավարում է իրավիճակը:
Համավարակի զարգացման այս փուլում, մեծ նշանակություն ունի պետության, բժշկական ոլորտի ներկայացուցիչների և բնակչության միջև համագործակցությունը: Պետք է լինի սինքրոնիզացված, միասնական պատասխան մեծ մարտահրավերին, որը ուղիղ կասեմ, հեշտ չէ: Այն չի ավարտվի նոյեմբերին, դեկտեմբերին կամ նույն մարտ-ապրիլ ամիսներին, այլ կլինի բավականին երկար ժամանակ: Ուստի, հիմնական կարգախոսը, որ մենք պետք է ապրենք կորոնավիրուսային վարակի հետ միասին, ուժի մեջ է»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: