Չնայած համավարակին, այս տարի վրաց մարզիկները միջազգային ասպարեզում ձեռք են բերել 145 մեդալ, այստեղից 43-ը ոսկե. Միխեիլ Չխենկելի
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Չխենկելին, «կառավարության հաշվետվությունը քաղաքացիներին» ծրագրի շրջանակներում, հանրությանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում սպորտի ուղղությամբ ձեռք բերված արդյունքները, և խոսել է սպորտի զարգացման նշանակության և Տոկիոյի օլիմպիական խաղերին նախապատրաստվելու մասին:
«Տարեց տարի աճում է տարբեր մարզաձևերում միջազգային մրցաշարերում նվաճած մեդալների քանակը: Չնայած համավարակին, այս տարի վրաց մարզիկները միջազգային ասպարեզում ձեռք են բերել 145 մեդալ, այստեղից 43-ը ոսկե», – հայտարարել է Միխեիլ Չխենկելին:
Նախարարի խոսքով, 2012 թվականից մշտապես աճող սպորտի բյուջեն նախապայման է դարձել այն մեծ հաջողությունների, որոնց վրաց մարզիկները հասել են միջազգային ասպարեզում: Մարզական կազմակերպությունների ուժեղ ֆինանսական աջակցությունը տարբեր մարզատեսակներին, միջազգային մրցաշարերին, Եվրոպայի թե աշխարհի առաջնություններում, Վրաստանին բերել են հարյուրավոր մեդաալներ: 2019 թվականին գրանցվել է մեդալների ռեկորդային քանակ, ընդհանուր առմամբ 1258, այստեղից 473 ոսկե:
Միխեիլ Չխենկելին նշել է, որ առաջիկա տարիներին Վրաստանում տեղի կունենան բարձրաստիճան միջազգային մրցաշարեր, մասնավորապես ՝ բասկետբոլի Եվրոպայի առաջնություն, ազատ ոճի դահուկավազքի և սնոուբորդի աշխարհի առաջնություն, Եվրոպայի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի առաջնություն և Եվրոպայի ձմեռային երիտասարդական օլիմպիական փառատոն: 2012 թվականից ի վեր, մեր երկիրն հյուրընկալել է բազմաթիվ միջազգային մրցաշարեր, Եվրոպայի և աշխարհի առաջնություններ տարբեր մարզաձևերում: Նախարարությունում նշում են, որ Վրաստանը վաստակել է միջազգային մարզական ֆեդերացիաների ղեկավարների վստահությունը, ինչը հանգեցրել է խոշոր մարզական միջոցառումներ անցկացնելու իրավունքին: Վերջին տարիներին Վրաստանում անց են կացվել՝ ձյուդոյի, ըմբշամարտի, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունները, ֆուտբոլի Եվրոպայի սուպերգավաթի եզրափակիչ հանդիպումը և աշխարհի առաջնությունը մինչև 20 տարեկան ռեգբիստների միջև: Ջրագնդակի, բռնցքամարտի, հանդբոլի տարիքային Եվրոպայի առաջնություններ և բազմաթիվ այլ բարձրաստիճան մրցաշարեր:
Միխեիլ Չխենկելին ընդգծել է, որ նախարարության գերակա ուղղություններից մեկը մասսայական սպորտի զարգացումն է: Այդ պատճառով հաջողությամբ իրականացվում են այնպիսի կարևոր նախագծեր, ինչպիսիք են Եվրոպական սպորտի շաբաթյակը, դպրոցական մարզական օլիմպիադան, սպորտի միջազգային օրը – «Սպորտը հանուն խաղաղության և զարգացման» և Համաշխարհային մարաթոնը: Ըստ նրա, նախարարության առաջնահերթություններից է մասսայական սպորտի զարգացումը, առողջ ապրելակերպի խթանումը, սպորտի հասանելիության բարձրացումը, ինչը դրականորեն է ազդում պրոֆեսիոնալ և բարձր առաջադիմություն ունեցող սպորտի զարգացման վրա:
Նախարարը նշել է, որ մարզական ենթակառուցվածքների զարգացումը իշխանությունների համար դարձել է հատուկ մտահոգության առարկա: Թբիլիսիում և տարածաշրջաններում կառուցվել են բազմաթիվ միջազգային չափանիշներին համապատասխան մարզադահլիճներ և մարզադաշտեր, և այս գործընթացը շարունակվում է նաև այսօր: Նախատեսվում է Թբիլիսիի պարակենտրոնի կառուցումը, որը կմեկնարկի հունվարին: Պարասպորտի զարգացումը նույնպես գերակա խնդիր է:
Գնահատելով անցյալ տարվա մարզական իրադարձությունները, Միխեիլ Չխենկելին կենտրոնացավ համավարակի պատճառով ստեղծված մարտահրավերների վրա, որոնք նախարարությունն ու մարզական կազմակերպությունները արժանապատիվ կերպով լուծեցին և թույլ տվեցին մարզիկներին վերսկսել մարզումները և մարզական միջոցառումները ՝ համապատասխան գերատեսչությունների կողմից կազմված մարզական արձանագրության միջոցով:
Շնորհանդեսի ավարտին, Միխեիլ Չխենկելին հատկապես կարևորեց Տոկիոյի օլիմպիական խաղերը, որին վրացի մարզիկները ակտիվորեն պատրաստվում են: Նախարարը նրանց հաջողություններ մաղթեց և նշեց, որ օլիմպիականները ունեն և կունենան նախարարության և ամբողջ պետության լիակատար աջակցությունը