Չնայած առատ ձյանը, Թելավի-Գոմբորի-Վազիանի ավտոմոբիլային ճանապարհին այս փուլում սահմանափակումներ չկան
Չնայած առատ ձյանը, Թելավի-Գոմբորի-Վազիանի ավտոմոբիլային ճանապարհին այս փուլում սահմանափակումներ չկան

Թելավի-Գոմբորի-Վազիանի ավտոմոբիլային ճանապարհի՝ Գոմբորի լեռնանցքում, մի քանի ժամ է ձյուն է տեղում: Թելավի ճանապարհային վարչության տեղեկությամբ, տեղում կենտրոնացված են համապատասխան սարքավորումները և ճանապարհը մաքրվում է:

«Առավոտյան ժամը չորսիս հատուկ տեխնիկան սկսել է մաքրել ճանապարհը, սփռվում է տեխնիկական աղ: Աշխատանքներն ընթանում են ինտենսիվ ռեժիմում և կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ձյունը չի դադարի: Այս փուլում տրանսպորտային միջոցների համար սահմանափակումներ չկան, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել այն փաստը, որ Գոմբորի լեռնանցքում կան սուր ոլորաններ և կտրուկ իջվածքներ: Ուստի մենք վարորդներին խորհուրդ ենք տալիս, որ կտրականապես անհնար է այս հատվածում երթևեկել ամառային եղանակի համար հատկացված, ինչպես նաև մաշված անվադողերով»,- հայտարարել է Թելավի ճանապարհային վարչության ներկայացուցիչ, Թամազ Աբդուլաշվիլին:

Գոմբորի լեռնանցքի ուղղությամբ երթևեկությունը վերահսկվում է պարեկային ոստիկանության կողմից: