Չնայած ամեն բանի, ոչ մի համակարգային ենթակառուցվածքային նախագիծ չի կանգնել. Գիորգի Գախարիա
Չնայած ամեն բանի, ոչ մի համակարգային ենթակառուցվածքային նախագիծ չի կանգնել և բոլորդ լավ տեսնում եք թե ինչ աշխատանքներ են տարվում Ռիկոթիի լեռնանցքում,- այս մասին Իմերեթի այցի ժամանակ լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Կառավարության ղեկավարի խոսքով, Վրաստանը կկարողանա լինել ամենահաջող երկրների շարքում, որը կկառավարի վարակի տարածման ռիսկերը և քաղաքացիները հնարավորություն ունեն փուլ առ փուլ, զգուշորեն վերականգնել իրենց գործունեությունը:
Գիորգի գախարիայի հայտարարությամբ, երկիրը վերջին տարիներին շատ ռեսուրսներ է ներդրել, Վրաստանի որպես լավագույն զբոսաշրջային երկիր ներկայացնելու համար, և այս ամենին պետք է ավելացնել այն փաստը, որ Վրաստանը այն երկրներից է, որը արդյունավետորեն կառավարում էվարակը: