Չկա ավելի մեծ պատիվ, քան ծառայել սեփական երկրին և քաղաքացուն՝ պաշտպանել նրա առողջությունն ու կյանքը. Գիորգի Գախարիա
Չկա ավելի մեծ պատիվ, քան ծառայել սեփական երկրին և քաղաքացուն՝ պաշտպանել նրա առողջությունն ու կյանքը: Այսպես է դիմել ոստիկաններին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան և շնորհավորել նրանց մասնագիտական օրը:
Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Ոստիկանի օրվան նվիրված միջոցառման ժամանակ պարգևատրվել են Ներքին գործերի նախարարության տարբեր վարչությունների 10 աշխատակից:
Ոստիկանության մասնագիտական օրվա կապակցությամբ, Ներքին գործերի նախարարի անունից, նախարարության մոտ 5000 աշխատակից պարգևատրվել է տարբեր մրցանակներով:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան