Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 116 մարդ
Չինաստանում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Ըստ «BBC»-ի՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 116 մարդ։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գանսու նահանգում։
Ինչպես հաղորդում է «BBC»-ն՝ հենվելով տեղական լրատվամիջոցների վրա, տուժել է 186 մարդ, վնասվել է 4782 տուն։
Տեղում մոբիլիզացված են հազարավոր փրկարարներ։