Չինաստանում շարունակվում են բողոքի ցույցերը ընդդեմ Covid-19-ի սահմանափակումների, ցուցարարները պահանջում են Սի Ցզինպինի հրաժարականը
Չինաստանում շարունակվում են բողոքի ցույցերը ընդդեմ Covid-19-ի սահմանափակումների, ցուցարարները պահանջում են Սի Ցզինպինի հրաժարականը

Չինաստանում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ Covid-ի սահմանափակումների։ Ցույցեր են անցկացվել Պեկինում, Շանհայում և մի քանի խոշոր քաղաքներում։

Ցուցարարները վանկարկել են՝ «Մենք չենք ուզում այլ փորձարկումներ և արգելափակումներ», «Սի Ցզինպին, գնա»: Ոստիկանները բերման են ենթարկել ցուցարարներից մի քանիսին և տարել բաժին։

Չինաստանում գործում է Կովիդ 19-ի դեմ այսպես կոչված զրոյական քաղաքականություն, որը խիստ սահմանափակումներ է նախատեսում։

Չնայած դրան՝ Covid-ի դեպքերի թիվը վերջին մի քանի օրվա ընթացքում հասել է ռեկորդային մակարդակի ամբողջ երկրում։