Չինաստանում միմյանց են բախվել ավելի քան 50 մեքենաներ
Չինաստանում միմյանց են բախվել ավելի քան 50 մեքենաներ

Չինաստանի Յուննան նահանգում Կունմին-Չուչժոու արագնթաց մայրուղում տեղի ունեցած զանգվածային վթարի հետևանքով, երբ միմյանց էին բախվել 53 ավտոմեքենաներ, 4 մարդ է զոհվել: Այս մասին նշված է Սիշան շրջանի վարչակազմի  հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Weibo սոցցանցում:

Պատահարը տեղի է ունեցել երկուշաբթի վաղ առավոտյան, տեղի ճանապարհային ոստիկանությունը խոշոր ճանապարհային պատահարի մասին հաորդում է ստացել տեղական ժամանակով ժամը 6.10-ին: Ինչպես հայտնում են իշխանությունները, այսպիսի խոշոր վթարի պատճառը եղանակային պայմաններն են. հարավային այս նահանգում փետրվարին սովորաբար օդի ջերմաստիճանը +6°C-ից չի իջնում, սակայն երկուշաբթի լույս գիշերը ջերմաստիճանը զրոյից իջել է, տեղացել է նաև  անձրևախառն ձյուն: Դրա հետևանքով ճանապարհային ծածկույթը մերկասառոյցով է ծածկվել և վարելու համար վտանգավոր դարձել:

Հաղորդվում է, որ վթարից հետո ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներով 3 մարդ հոսպիտալացվել է: Տեղում աշխատում են վթարային ծառայությունները, ճանապարհատրանսպորտային ոստիկանության աշխատակիցները, բժիշկները: Իշխանությունները նաև վարորդներին ու ուղևորներին ջուր և սննդամթերք են բաժանել, որոնք մայրուղում սպասում են պատահարի գրանցման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերի ավարտին: