Չինաստանում կլոնավորել են աշխարհի առաջին կապիկներին
Չինաստանում կլոնավորել են աշխարհի առաջին կապիկներին

Չինաստանում 6-8 շաբաթ առաջ լույս աշխարհ են եկել աշխարհում առաջին կլոնավորված կապիկները:

Ինչպես գրում է The Independent-ը, երկու միանման երկարապոչ կապիկ կլոնավորվել է նույն տեխնիկայով, ինչպես և Դոլլի անունով ոչխարը (1996թ.): Այս տեխնիկայի կատարելագործումն էլ ավելի է իրականությանը մոտեցնում մարդկային արարածի կլոնավորման հնարավորությունը:

Ինչպես աղբյուրն ընդգծում է, առավել իրատեսական է կապիկների կլոնավորման լաբորատորիա ստեղծելու գաղափարը, որն առավել օգտակար կլինի գիտական և բժշկությանն առնչվող հետազոտությունների առումով: Դա թույլ կտա ուսումնասիրություններ կատարել գենետիկական փոփոխությունների ոլորտում:

Նորածին կապիկներին անվանել են Չժուն Չժուն և Հուա Հուա: Այս երկու կենդանին գենետիկորեն նույնն են:

Այս կապիկները, ընդհանուր առմամբ, տարբեր տեխնիկայով իրականացված 79 տարբեր փորձերից հետո ստացված հաջող նմուշներն են: