Չինաստանում քննադատում են՝ Made in Europe ծրագիրը և զգուշացնում հակադարձ քայլերի մասին
Չինաստանում քննադատում են՝ Made in Europe ծրագիրը և զգուշացնում հակադարձ քայլերի մասին: Եվրամիության նոր կանոնները պահանջում են, որ ընկերությունները որոշակի համամասնությամբ տեղական բաղադրիչներ օգտագործեն իրենց արտադրանքում՝ պետական ֆինանսավորում ստանալու համար: Սա վերաբերում է մեքենաներին, կանաչ տեխնոլոգիաներին և մետաղագործությանը:
Եվրահանձնաժողովը առաջարկը ներկայացրել է մարտին՝ ամիսներ տևած անհամաձայնություններից հետո: Պեկինը օրենքն անվանել է «համակարգային խտրականություն»:
«Եթե Եվրամիությունը ընդունի այս օրենսդրությունը և վնասի չինական ընկերությունների շահերին, Չինաստանը այլընտրանք չի ունենա, քան հակազդեցության միջոցներ ձեռնարկել», – հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարությունը:
Ձեր Տեղեկության համար, Եվրամիությունը այս նախաձեռնությունը դաշինքի մրցունակությունը ամրապնդելու և դրա արդյունաբերական ոլորտները պաշտպանելու ավելի լայն ռազմավարության մի մասն է: Փետրվարին Եվրամիության առաջնորդները հայտարարեցին, որ կարագացնեն միասնական շուկայի զարգացումը՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և Չինաստանի հետ մրցակցությունը: