Չինաստանում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, 19-ը՝ վիրավորվել, իսկ մի քանի հոգի համարվում են անհետ կորած

20:28, 27.05.2025

Չինաստանում քիմիական գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել. առնվազն հինգ մարդ զոհվել է, կան նաև վիրավորներ։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

Մասնավորապես՝ Շանդուն նահանգում գտնվող քիմիական գործարանում պայթյունի հետևանքով զոհվել է հինգ մարդ, վիրավորվել է 19, իսկ վեցը համարվում են անհետ կորած։

Դեպքի վայր են ուղարկվել արտակարգ ծառայությունների ավելի քան 200 աշխատակիցներ։ Ընկերության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ գործարանը արտադրում է թունաքիմիկատներ և դեղագործական արտադրանք։

Մեդիայում տարածված տեսանյութերում երևում է, որ պայթյունը զանգվածային հրդեհ է առաջացրել։ Այս պահին պայթյունի պատճառը անհայտ է։ Դեպքի առթիվ ընթանում է հետաքննություն։

Նմանատիպ