Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 118-ի, 266-ը՝ վիրավորվել են, 20-ը՝ անհետ կորած է
Չինաստանի Գանսու եւ Ցինհայ նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 118-ի։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Երկու նահանգներում ընդհանուր առմամբ տուժել է 266 մարդ, 20 մարդ անհետ կորել է։ Վնասվել է ավելի քան 5000 տուն։
Ինչպես գրում է «BBC»-ն, սա Գանսու նահանգում վերջին 13 տարվա ընթացքում տեղի ունեցած ամենաավերիչ երկրաշարժերից մեկն է։
Հիշեցնենք, որ այսօր՝ լուսադեմին, Չինաստանում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։