Չինաստանում ավտոմայրուղու կամրջի փլուզման հետեւանքով 11 մարդ է զոհվել
Չինաստանում ավտոմայրուղու կամրջի փլուզման հետեւանքով 11 մարդ է զոհվել

Չինաստանի Շենսի նահանգում ճանապարհային կամրջի փլուզման հետևանքով 11 մարդ է մահացել։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08:40-ին Շանլուո քաղաքում։

Կամրջի փլուզման պատճառը ջրհեղեղն է:

Պետական ​​լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հաստատվել է, որ կամրջի փլուզման հետևանքով հինգ ավտոմեքենա է գետն է ընկել, 30 մարդ համարվում է անհետ կորած։

Դեպքի վայր են մոբիլիզացվել փրկարարական խմբերը՝ ներառյալ ավելի քան 850 անձնակազմ, 90 մեքենա, 20 նավ և 41 անօդաչու թռչող սարք։

Չինաստանի ղեկավար Սի Ձինպինը տեղական իշխանություններին հորդորել է օգտագործել բոլոր միջոցները փրկարարական գործողության համար։

Նրա խոսքով՝ Չինաստանը ներկայումս գտնվում է ջրհեղեղների կրիտիկական շրջանում, և տեղական իշխանությունները պետք է պատասխանատվություն ստանձնեն մոնիտորինգի և վաղ նախազգուշացման համակարգը ուժեղացնելու համար։