Չինաստանում ածխահանքի վթարի հետևանքով տասը մարդ է մահացել, առնվազն վեցը անհետ կորել է
Չինաստանում ածխահանքում տեղի ունեցած վթարի հետեւանքով 10 մարդ է զոհվել, առնվազն վեցը համարվում են անհետ կորած, հայտնում է «Ռոյթերս»-ը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:55-ին Չինաստանի կենտրոնական Պինգդինգշան քաղաքում։ Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։
Տեղի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը խոստացել է շարունակել փրկարարական աշխատանքները, մինչդեռ անվտանգության ստուգումները կսկսվեն ամբողջ քաղաքում:
Չինական «Սինհուա» պաշտոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ վթարի պահին հանքում ընդհանուր առմամբ աշխատում էր 425 մարդ։