Չինաստանն ասում է, որ ոչ ոք չի հաղթում առևտրի և մաքսատուրքերի պատերազմում

13:40, 24.01.2025

Առևտրային և մաքսային պատերազմում հաղթողներ չկան,- այսպես է արձագանքում Չինաստանը ԱՄՆ նախագահի այն հայտարարությանը, թե ավելի լավ է մաքսատուրքեր չսահմանել Չինաստանի նկատմամբ և Պեկինին գործարք առաջարկեց։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ երկու երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը փոխշահավետ է։

«Առևտրային և մաքսատուրքերի պատերազմում հաղթող չկա, և դա չի բխում որևէ կողմի կամ աշխարհի շահերից», – ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։

Նմանատիպ