Փետրվարին, Չինաստանից Վրաստան այցերի թիվը կազմել է 951, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է 59.5 տոկոսով:
Փետրվարին, Վրաստան մուտք գործած այցերի մասին ներքին գործերի նախարարության տրամադրած վիճակագրական տվյալները հրապարակել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության զբոսաշրջության ազգային վարչությունը:
Փետրվարին, Վրաստան ամենաշատ միջազգային այց է կայացել Ադրբեջանից (12.8 տոկոս աճ), Թուրքիայից (3.8 տոկոս աճ), Հայաստանից (18.2 տոկոս աճ) և Ռուսաստանից (25 տոկոս նվազում):
Ընթացիկ տարվա փետրվարին Վրաստան տուրիստական այցերի թիվը կազմել է 257 547, որը 9 842-ով ավել է 2019 թվականի փետրվարի ցուցանիշից: Աճը կազմում է 4 տոկոս: