Չինաստանի Յունան նահանգում սողանքի հետևանքով երկու մարդ է զոհվել, առնվազն 50-ը անհետ կորել են
Չինաստանի Յունան նահանգում սողանքի հետևանքով երկու մարդ է զոհվել, առնվազն 50-ը անհետ կորել են, և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հենվելով չինական լրատվամիջոցների վրա։
Նաև դեպքի վայրից տարհանվել է ավելի քան 500 մարդ։ Սողանքը տեղի է ունեցել Յունան նահանգում վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 05:51-ին։