Չինաստանի Ուխան քաղաքում, որտեղ կորոնավիրուսի տարածման գլխավոր օջախն է, գտնվում է Վրաստանի երեք քաղաքացի
Չինաստանի Ուխան քաղաքում, որտեղ կորոնավիրուսի տարածման գլխավոր օջախն է, գտնվում է Վրաստանի երեք քաղաքացի: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Չինաստանի Վրաստաննի արտակարգ և լիազոր դեսպան Արչիլ Կալանդիան:
Կալանդիան հայտարարում է, որ Վրաստանի քաղաքացիներն իրենց անվտանգ են զգում:
Արչիլ Կալանդիայի խոսքով, ինչ վերաբերում է այս պահի դրությամբ համաճարակի տարածմանը, Չինաստանում վարակված է 900 մարդ, զոհվել է 26-ը:
«Վրաստանի քաղաքացիներին կոչ ենք անում, առավելագույնս հաշվի առնել այն հրահանգները և հանձնարարականները, որոնք տարածվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Չինաստանի իշխանության կողմից»,- հայտարարել է Արչիլ Կալանդիան: