Չինաստանի վարչապետը չեղարկել է այցով գտնվող Գերմանիայի փոխկանցլերի հետ հանդիպումը
Չինաստանի վարչապետը չեղարկել է այցով գտնվող Գերմանիայի փոխկանցլերի հետ հանդիպումը

Չինաստանի վարչապետ Լի Ցիան չեղարկել է Չինաստան այցելած Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի հանդիպումը։

Այս մասին հայտնում է գերմանական Վելտա հրատարակությունը։ Հրատարակությունը գրում է, որ Հաբեկը պատկերացում չունի, թե ինչու հանդիպումը չի կայացել։

Ինչպես գրում է Վելտան, ներկայումս առևտրային պատերազմ է հասունանում Եվրամիության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև, քանի որ Եվրահանձնաժողովը ցանկանում է պատժիչ մաքսատուրքեր սահմանել չինական էլեկտրամոբիլների համար։ Եվրամիությունն այս մտադրությունը հիմնավորում է մրցակցության անհավասար պայմաններով, որոնք պայմանավորված են Չինաստանում պետական ​​բարձր սուբսիդիաներով։ Չինաստանն արդեն սպառնացել է հակաքայլերով։ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը չինացի պաշտոնյաներին ասել է, որ չինական ապրանքների վրա ԵՄ-ի առաջարկած մաքսատուրքերը «պատժիչ» չեն և նպատակ ունեն հավասարեցնել Չինաստանի հետ մրցակցային պայմանները: Չինաստանի կառավարությունն ասում է, որ ամեն ինչ անելու է չինական ընկերություններին պաշտպանելու համար։