Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Շանֆուն արդեն երկու ամիս չի երևացել հանրությանը և երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է, ով պաշտոնանկ է արվել առանց պաշտոնական բացատրության։

Լի Շանֆուն նաև այլևս գրանցված չէ որպես Կենտրոնական ռազմական հանձնաժողովի անդամ՝ երկրի ամենաազդեցիկ գերատեսչություններից մեկի, և այլևս այն հինգ պետական ​​խորհրդականների թվում չէ, որոնց կոչումը բարձր է նախարարներից:

Գեներալ Շանֆուն պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր մարտ ամսից։ Օգոստոսի վերջից նա չի երևացել հանրությանը, ինչը որոշ կասկածներ է հարուցում նրա անվտանգության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին զբաղեցրած պաշտոնից ազատվել էր արտաքին գործերի նախարար Ցին Գանը, ով մինչ այդ չէր հայտնվել հանրությանը։