Չինաստանի պաշտպանության նախարար. Չինացի զինվորականները չեն վարանի գործել, եթե որևէ մեկը համարձակվի առանձնացնել Թայվանը Չինաստանից
Չինաստանի պաշտպանության նախարար. Չինացի զինվորականները չեն վարանի գործել, եթե որևէ մեկը համարձակվի առանձնացնել Թայվանը Չինաստանից

Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն հայտարարել է, որ չինացի զինվորականները չեն վարանի գործելու, եթե որևէ մեկը համարձակվի առանձնացնել Թայվանը Չինաստանից։

Չինաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ «Մեկ Չինաստան» սկզբունքը դարձել է միջազգային հարաբերություններում համընդհանուր ճանաչված հիմնական նորմ, և դրա խախտման ցանկացած գործողություն ծիծաղելի է և վտանգավոր։

Չինաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ երկիրը վերամիավորվելու է, քանի որ այն ներկայացնում է ժողովրդի կամքը և աշխարհի ընդհանուր միտումը։

Լի Շանֆուն մեղադրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի մեջ։ Չինաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը նաև նշել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ցանկացած «կատաղի առճակատում» «անտանելի աղետ կլինի աշխարհի համար»։

«Մենք պատրաստ ենք մեծագույն անկեղծությամբ և մեծ ջանքերով ձգտել խաղաղ վերամիավորման, բայց երբեք ոչ մեկին չենք խոստանա, որ կհրաժարվենք ուժի կիրառումից։ Եթե ​​որևէ մեկը համարձակվի առանձնացնել Թայվանը Չինաստանից, չինացի զինվորականները չեն վարանի գործելու։ Մենք ոչ մեկից չենք վախենում և հաստատակամորեն կպաշտպանենք ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ անկախ նրանից, թե ինչ գնով լինի»,- ասել է Չինաստանի պաշտպանության նախարարը։