Չինաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանի կողմից ընթացող ռազմական գործողություններին մասնակցելու վերաբերյալ տեղեկության հիման վրա, Ուկրաինայի արտգործնախարարությունը հրավիրել է Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Ուկրաինայի արտգործնախարարությունում հրավիրել են Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ կապված տեղեկատվության հետ, ըստ որի՝ չինացի քաղաքացիներ մասնակցում են ռազմական գործողություններին Ռուսաստանի կողմում։
Այս մասին սոցիալական ցանց X-ում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Սիբիգան։
«Մենք կտրուկ դատապարտում ենք Ռուսաստանի կողմից չինացի քաղաքացիների ներգրավումը իր ագրեսիվ պատերազմում՝ Ուկրաինայի դեմ, ինչպես նաև նրանց մասնակցությունը ռազմական գործողություններին ուկրաինական ուժերի դեմ։ Մենք Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին հրավիրել ենք արտգործնախարարություն՝ բողոք արտահայտելու և պարզաբանումներ պահանջելու նպատակով», – գրել է Սիբիգան։
Նրա խոսքով՝ չինացի քաղաքացիների մասնակցությունը Ռուսաստանի զինված ուժերի կազմում հարցականի տակ է դնում Չինաստանի հայտարարած խաղաղարար դիրքորոշումը և խաթարում է վստահությունը Պեկինի նկատմամբ՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական և պատասխանատու անդամի։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Դոնեցկի շրջանում ուկրաինացի զինծառայողները գերի են վերցրել երկու չինացի քաղաքացու, որոնք կռվում էին Ռուսաստանի բանակի կազմում։