Չինաստանի ֆինանսների նախարարությունում հայտարարում են, որ Չինաստանը ապրիլի 10-ից ԱՄՆ-ի նկատմամբ կսահմանի լրացուցիչ 34% մաքսային տուրք
Ապրիլի 10-ից Չինաստանը ԱՄՆ-ի նկատմամբ կսահմանի լրացուցիչ 34% մաքսային տուրք, – այս մասին գրում է «BBC»-ն։
Չինաստանի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից չինական արտադրանքների վրա կիրառված տուրքերը «չեն համապատասխանում միջազգային առևտրի կանոններին»։
Հայտարարության մեջ նշվում է, որ լրացուցիչ 34%-անոց մաքսային տուրքերը ուժի մեջ կմտնեն ապրիլի 10-ին։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բոլոր չինական ապրանքների վրա սահմանել է լրացուցիչ 34% տուրք՝ նախկինում գործող 20%-ի վրադիր։