Չինաստանի դեսպանություն. 2023 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը Վրաստանի քաղաքացիների համար Չինաստանի մուտքի արտոնագրի վճարը կնվազի
Չինաստանի և արտասահմանյան երկրների միջև ճանապարհորդությունը խթանելու նպատակով Վրաստանում Չինաստանի դեսպանատունը 2023 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը կնվազեցնի Չինաստանի մուտքի արտոնագրի վճարը Վրաստանի քաղաքացիների համար։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանում Չինաստանի դեսպանատունը։
«Վիզայի նվազեցված վճարը կկազմի՝ միանգամյա մուտքի վիզա՝ 45 լարի, կրկնակի մուտքի վիզա՝ 70 լարի, կես տարվա բազմակի մուտքի վիզա՝ 90 լարի, մեկ տարվա բազմակի մուտքի վիզա՝ 135 լարի, երկամյա բազմակի վիզա՝ 135 լարի»,- նշվում է տեղեկատվության մեջ։
Դեսպանատան տվյալներով՝ սկզբնական կարգավորումները դեռևս կգործեն մինչև դեկտեմբերի 11-ը ներկայացված դիմումների վիզայի վճարների համար։