Չինաստանի դեսպանը հույս է հայտնում, որ Վրաստանը կորոնավարակի պատճառով հաստատված սահմանափակումները կվերացնի մոտ ապագայում
Չինաստանի դեսպանը հույս է հայտնում, որ Վրաստանը կորոնավարակի պատճառով հաստատված սահմանափակումները կվերացնի մոտ ապագայում

Մենք հավատում ենք, որ Չինաստանի և Վրաստանի միջև սերտ հաղորդակցության և համագործակցության միջոցով մենք կկարողանանք կանխել և վերահսկել համաճարակը,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանում Չինաստանի դեսպան՝ Լի Յանը :

Ինչպես նշել է Չինաստանի դեսպանը, Վրաստանը որոշակի ժամանակավոր միջոցներ է ձեռնարկել կանխելու համաճարակի տարածումը, այդ թվում ուղիղ թռիչքների և Չնաստանից կենդանիների ներմուծման արգելքը: Դեսպանի խոսքով, Վրաստանը անհանգստության պատճառ չունի:

«Համաճարակի զարգացման ֆոնին, վրացական կողմը ընդունել է մի շարք կանխարգելիչ միջոցներ, ինչպիսիք են օդանավակայաններում մարմնի ջերմաստիճանի մոնիտորինգը և այլն: Հույս ենք հայտնում, որ Չինաստանի և Վրաստանի միջև սերտ հաղորդակցության և համագործակցության միջոցով մենք կկարողանանք կանխել և վերահսկել համաճարակը: Վրաց ժողովուրդը ռացիոնալ վերաբերմունք ունի համաճարակի նկատմամբ և իր համերաշխությունն է հայտնում Չինաստանի բնակչությանը: Որոշ կառավարական և հասարակական կազմակերպություններ նույնպես իրենց աջակցությունն են ցուցաբերել Չինաստանին: Միևնույն ժամանակ, լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հայտնվել են համաճարակի և Չինաստանի դեմ կեղծ և անբարեխիղճ հայտարարություններ: Լուրերն ու կեղծ տեղեկատվություննները ավելի վտանգավոր են, քան վարակը: Վրաստանը որոշակի ժամանակավոր միջոցներ է ձեռնարկել վարակի տարածումը կանխելու նպատակով, այդ թվում ուղիղ թռիչքների և Չինաստանից կենդանիների ներմուծման արգելելը: Ցանկանում եմ նշել, որ Վրաստանը անհանգստանալու կարիք չունի: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պարզ ասել է, որ Չինաստան ճանապարհորդության և երկրի հետ առևտրի սահմանափակման անհրաժեշտություն չկա: Հուսով ենք, որ Վրաստանը կվերացնի այդ ժամանակավոր միջոցները հնարավորինս արագ և Չինաստան-Վրաստան հարաբերությունները տարբեր ոլորտներում կվերադառնան իրենց սովորական ընթացքը»,- ասել է դեսպանը:

Դեսպան Լի Յանի խոսքով, Չինաստանը կշարունակի պահպանել սերտ հաղորդակցությունն ու համագործակցությունը միջազգային հանրության հետ, այդ թվում  Վրաստանի, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում պարտության մատնի համաճարակը:

«Համաճարակն արդեն իսկ որոշակի բացասական ազդեցություն է ունեցել Չինաստանի և Վրաստանի միջև  երթևեկության, այցերի և ներմուծում-արտահանման վրա և կարող է ազդել ընթացիկ լայնածավալ տրանսպորտային ենթակառուցվածքային նախագծերի տեմպերի վրա: Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում վրացական կողմին ուշադիր ուսումնասիրել արդեն իսկ ձեռնարկված ժամանակավոր սահմանափակիչ միջոցները, նվազագույնի հասցնելու վնասը, որը կարող է առաջանալ տարբեր ոլորտներում Չինաստանի և Վրաստանի համագործակցության մեջ»,- նշել է դեսպանը:

Ըստ նրա, Չինաստանը կշարունակի սերտ հաղորդակցությունը Վրաստանի դեսպանատան հետ և ակտիվորեն կօգնի Չինաստանում Վրաստանի քաղաքացիներին: