Չինաստանի դեսպանատունը շնորհավորում է Վրաստանի հավաքականին հաղթանակի կապակցությամբ. Չինաստանի հավաքականը նույնպես երազում էր նման արդյունքի մասին 2002 թվականի աշխարհի առաջնությունում, դուք դա արեցիք, շարունակեք պայքարել

Չինաստանի դեսպանատունը շնորհավորում է Վրաստանի հավաքականին Եվրոպայի առաջնության Պորտուգալիայի հետ խաղում տոնած հաղթանակի և պատմական արդյունքի կապակցությամբ։ Այս մասին սոցիալական ցանցերում գրում է Չինաստանի դեսպանատունը։

«Շնորհավորում եմ պատմական նվաճման կապակցությամբ։ Մեկ գոլ, մեկ ոչ-ոքի և մեկ հաղթանակ, այս մասին երազում էր նաև Չինաստանի հավաքականը, երբ մասնակցում էր 2002 թվականի աշխարհի առաջնությանը, բայց… դու դա արեցիր: Շարունակե՛ք պայքարը»,- ասված է Չինաստանի դեսպանատան հաղորդագրության մեջ։

Վրաստանի ազգային հավաքականը երեկ Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին խաղում 2:0 հաշվով հաղթանակ տարավ Պորտուգալիայի նկատմամբ և դուրս եկավ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ։