Չինաստանի արտգործնախարար. Եթե ԱՄՆ-ն այդքան մտահոգված է մահմեդականների իրավունքների համար, ինչո՞ւ է մշտապես հրահրում կամ աջակցում պատերազմներ այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին է Մերձավոր Արևելքը
Եթե Միացյալ Նահանգներն այդքան անհանգստացած է մուսուլմանների իրավունքներից, ապա ինչու է մշտապես հրահրում կամ աջակցում պատերազմներ այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին է Մերձավոր Արևելքը,- այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում, անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ մարդու իրավունքների հարցերով քաղաքական շահարկումը մի քանի երկրների կողմից, ինչպիսին ԱՄՆ-ն է, գնալով դառնում է անպարկեշտ ամբողջ աշխարհում։
«Մահմեդական երկրների ճնշող մեծամասնությունը վաղուց տեսել է Միացյալ Նահանգների հնարքները և հասկանում է, որ նա պարզապես օգտագործում է մարդու իրավունքները որպես պատրվակ՝ միջամտելու Չինաստանի և այլ զարգացող երկրների ներքին գործերին։ Միացյալ Նահանգների և նրա հետևորդների նման գործողությունները հերթական անգամ աշխարհին բացահայտեցին մարդու իրավունքների ոլորտում նրանց երկակի ստանդարտները: Եթե Միացյալ Նահանգներն այդքան մտահոգված է մահմեդականների իրավունքների համար, ինչո՞ւ է նա մշտապես հրահրում կամ աջակցում պատերազմներ այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին է Մերձավոր Արևելքը, որոնք հանգեցրել են բազմաթիվ անմեղ մահմեդականների մահվան: Ինչո՞ւ է նա աչք փակում արաբ ժողովրդի առջև ծառացած պատմական անարդարության վրա և չի աջակցում Պաղեստինի՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալուն: Ինչո՞ւ այն չի կարող կատարել իր դերը մշտական հրադադարի և Գազայից ամբողջական ռազմական դուրսբերման հարցում», – ասաց Վան Իմը: