Չինաստանի արտգործնախարար. Մեր երկիրը հաստատակամորեն աջակցում է Լիբանանին իր ինքնիշխանության և անվտանգության ապահովման գործում
«Չինաստանը վճռականորեն աջակցում է Լիբանանին իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու հարցում»,- ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին իր լիբանանցի գործընկեր Աբդուլլահ Հաբիբի հետ զրույցի ժամանակ։
Չինաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները հանդիպել են Նյու Յորքում, որտեղ քննարկել են Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը։ Վան Ին նշել է, որ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, Չինաստանը կշարունակի կանգնել արդարության և արաբ եղբայրների, այդ թվում՝ Լիբանանի կողքին։
«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում տարածաշրջանային իրավիճակի զարգացմանը, հատկապես Լիբանանում կապի սարքավորումների պայթյունին, և կտրականապես դեմ ենք խաղաղ բնակչության վրա հարձակումներին: Չինաստանը աշխատում է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու համար և կշարունակի համագործակցել արաբական երկրների և միջազգային հանրության հետ։ Բռնությունը չի լուծի խնդիրները Մերձավոր Արևելքում, այլ կհանգեցնի ավելի մեծ հումանիտար աղետների. «Չինաստանն աջակցում է մշտական հրադադարին և զորքերի ամբողջական դուրսբերմանը երկու պետությունների լուծումն արդյունավետորեն իրականացնելու համար»,- ասել է Վան Յիմը։