Չինաստանի արտգործնախարար. Գազայում Իսրայելի գործողությունները դուրս են եկել ինքնապաշտպանությունից
Իսրայելի գործողությունները Գազայում դուրս են եկել ինքնապաշտպանությունից, Իսրայելի կառավարությունը պետք է դադարեցնի Գազայի ժողովրդի հավաքական պատիժը,- հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։
Չինաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ այս հայտարարությունն արել է չինացի դիվանագետը՝ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Բոլոր կողմերը չպետք է ձեռնարկեն որևէ գործողություն, որը սրում է իրավիճակը, կողմերը պետք է որքան հնարավոր է շուտ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է Վան Իմը։