Չինաստանի արտգործնախարար. Չինաստանն աջակցում է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին
Չինաստանի արտգործնախարար. Չինաստանն աջակցում է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ Պեկինը աջակցում է բոլոր ջանքերին, որոնք նպաստում են ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը։ «Reuters»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վանգն ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ։

«Չինաստանն աջակցում է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին։ Հիմնարար լուծումը բոլոր կողմերի օրինական անվտանգության շահերը հաշվի առնելն է և անվտանգության հավասարակշռված, արդյունավետ և կայուն ճարտարապետություն կառուցելը: Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ ճգնաժամի տարածումից և պաշտպանել զարգացող երկրների օրինական իրավունքներն ու շահերը»,- ասել է Վան Յիմը։

Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, Ռուսաստանի դաշնակից Չինաստանը խստորեն քննադատում է Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցները, սակայն ձեռնպահ է մնում Մոսկվայի աջակցությունից կամ ռազմական օգնությունից։

Բացի այդ, Վան Ին անդրադարձել է նաև Թայվանի խնդրին և նշել, որ պետք է շարունակել Չինաստանի հետ Թայվանի խաղաղ վերամիավորման գործընթացը։