Չինաստանի արտաքին գործերի նախարարություն. Ֆրիդրիխ Մերցի այցը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Չինաստանը և Գերմանիան հանձնառու են պահպանել կայուն և կառուցողական երկկողմ հարաբերություններ
Գերմանիայի կանցլերի այցը Չինաստան գնահատվում է որպես արդյունավետ։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Մերցի այցը արդյունավետ և կարևոր է։ Այն ևս մեկ անգամ ընդգծում է, որ Չինաստանը և Գերմանիան հանձնառու են պահպանել կայուն և կառուցողական երկկողմ հարաբերություններ, փոխշահավետ համագործակցություն և լուծել տարաձայնությունները պատշաճ, անկեղծ, բաց և փոխադարձ հարգանքի միջոցով։ Չինաստանը պատրաստ է օգտագործել այս այցը որպես հնարավորություն համագործակցելու Գերմանիայի հետ՝ չին-գերմանական հարաբերություններում նոր գլուխ բացելու և կայունություն ու դրական էներգիա ներարկելու քաոսի հետ միահյուսված աշխարհում», – ասել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։
Նշենք, որ Գերմանիայի կանցլերը երկօրյա այցով գտնվում է Չինաստանում։