Չինաստանի արտաքին գործերի նախարարություն. Չինաստանը հետևում է Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ժամանակ հրաձգության միջադեպին, Սի Ցզինպինը իր համերաշխությունն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահին
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը իր համերաշխությունն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, այս մասին ասված է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի հայտարարության մեջ։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակին հարցրել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշման մասին, որին ի պատասխան Հուա Չունինն ասել է, որ Չինաստանն ուշադիր հետևում է ընթացիկ իրադարձություններին։
«Չինաստանը հետեւում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած հրաձգության միջադեպին։ Նախագահ Սի Ձինփինն իր համերաշխությունն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին»,- ասված է հաղորդագրությունում։
Տեղեկության համար՝ Բաթլեր քաղաքում աջակիցների հետ հանդիպման ժամանակ կրակել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա։ Արդյունքում նա վիրավորվել է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հրաձգության ժամանակ սպանվել է հանրահավաքի մեկ մասնակից։ Եվս երկուսի վիճակը ծանր է։ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային ծառայության տվյալներով՝ Փենսիլվանիայում Դոնալդ Թրամփին սպանելու փորձ է եղել։ Բացի այդ, քննչական ծառայությունը հայտարարել է, որ Թրամփի վրա հարձակման մեջ ներգրավված անձը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է։ Ըստ պաշտոնյաների՝ այն վնասազերծվել է։