Չինաստանի արտաքին գործերի նախարարություն. ԱՄՆ-ն օգտագործում է մաքսատուրքերը որպես զենք

17:16, 05.04.2025

ԱՄՆ-ն օգտագործում է մաքսատուրքերը որպես զենք,- այսպես է արձագանքել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերին։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները պետք է «դադարի խաթարել չինացի ժողովրդի օրինական զարգացման իրավունքները»:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը բացատրել է, որ «պրոտեկցիոնիզմից շահողներ չկան, և դրանից ելք չկա»։

Չինաստանը նաև ասում է, որ ԱՄՆ-ի մաքսատուրքերը խախտում են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները։

Նմանատիպ