Չինաստանի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է իր վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիին Անկախության օրվա առթիվ
Չինաստանի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է իր վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիին Անկախության օրվա առթիվ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Յին շնորհավորական նամակ է հղել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին և հույս հայտնել, որ երկու երկրների միջև արդյունավետ հարաբերություններն ապագայում անշեղորեն կզարգանան։

«Անցյալ տարի մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերություն է հաստատվել։ Մենք պատրաստ ենք աշխատել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված կոնսենսուսի հետագա ամրապնդման և Չինաստան-Վրաստան հարաբերություններում ավելի շոշափելի առաջընթացի հասնելու ուղղությամբ»,- ասված է Չինաստանի ԱԳ նախարարության ղեկավարի նամակում։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։