Չինաստանի արտաքին գործերի նախարար. Վերջին շրջանում աշխարհում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն Չինաստանի և Ռուսաստանի միջև վստահությունն ու աջակցությունը մնում են անփոփոխ

11:40, 29.04.2025

Վերջին շրջանում աշխարհում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն Չինաստանի և Ռուսաստանի միջև վստահությունն ու աջակցությունը մնում են անփոփոխ, – այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, միջազգային «ԲՐԻՔՍ» կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։

Չինաստանի արտգործնախարարի խոսքով՝ Չինաստանն ու Ռուսաստանը պետք է ուժեղացնեն համակարգումը և համագործակցությունը «ԲՐԻՔՍ»-ի շրջանակներում և խորացնեն զարգացող երկրների միասնությունը։

Իր հերթին Սերգեյ Լավրովը Վան Իին ներկայացրել է Ուկրաինայի ճգնաժամի վերջին զարգացումները և ևս մեկ անգամ շեշտել, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների խաղաղ բանակցություններ սկսել և ցանկանում է կարգավորել ճգնաժամի հիմնական պատճառները։

Նմանատիպ