Չինաստանի առևտրի նախարարությունում հայտարարում են, որ Չինաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների
Չինաստանը պատրաստ է առևտրային բանակցությունների ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարությունը։
Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ն Չինաստանին ուղարկել է սիգնալ՝ առևտրային հարցերի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության վերաբերյալ, որը չինական կողմը ներկայումս ուսումնասիրում է։
Միևնույն ժամանակ, Չինաստանը կրկին պահանջում է, որպեսզի ԱՄՆ-ն ձեռնարկի քայլեր միակողմանի լրացուցիչ մաքսատուրքերն վերացնելու ուղղությամբ։