Չինաստանի ԱԳՆ խոսնակ. Թայվանի անկախությունն ու խաղաղությունը Թայվանի նեղուցում անհամատեղելի են.
Թայվանի անկախությունն ու խաղաղությունը Թայվանի նեղուցում անհամատեղելի են, ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Թայվանի անկախության ուժերի սադրանքները դիմադրության են արժանանալու։
«Եթե դուք հետաքրքրված եք Թայվանի նեղուցում խաղաղությամբ և կայունությամբ, ապա առաջին բանը, որ դուք պետք է անեք, Թայվանի անկախության դեմ լինելն է։ Թայվանի հարցը Չինաստանի ներքին խնդիրն է, որը չի հանդուրժում արտաքին միջամտությունը։ Եթե ամերիկյան կողմն իսկապես մտածում է Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության և տարածաշրջանային բարգավաճման մասին, ապա պետք է հավատարիմ մնա մեկ Չինաստանի սկզբունքին և Չինաստան-ԱՄՆ երեք համատեղ հայտարարություններին և լրջորեն իրականացնի Թայվանի անկախությանը չաջակցելու ԱՄՆ ղեկավարների խոստումը, դադարեցնի զինել Թայվանին և դադարեցնել սխալ ազդանշաններ ուղարկել Թայվանի անկախության անջատողական ուժերին»,- ասել է Մաո Նինգը։