Չինաստանի ԱԳՆ խոսնակ. Տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Չինաստանը, պետք է զգոն լինեն՝ կանխելու ճապոնական միլիտարիզմի վերածնունդը և պատմական ողբերգությունների կրկնությունը

21:02, 18.09.2026

Տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Չինաստանը, պետք է զգոն լինեն, կանխեն ճապոնական միլիտարիզմի վերածնունդը և պատմական ողբերգությունների կրկնությունը, ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը։

Չինացի դիվանագետի խոսքով՝ երկրները պետք է համատեղ աշխատեն Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի արդյունքները պաշտպանելու և համատեղ խաղաղություն ապահովելու համար։

«Ագրեսիայի ակտը մերժելը նշանակում է կասկածի տակ դնել պատմական եզրակացությունները և խաթարել պատերազմից հետո միջազգային կարգը։ Մենք կոչ ենք անում Ճապոնիային ճանաչել և խորապես հասկանալ իր ագրեսիվ անցյալը, ինչպես նաև կոնկրետ գործողությունների միջոցով ձեռք բերել իր ասիական հարևանների և միջազգային հանրության վստահությունը», – նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Նմանատիպ