Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ. Մենք հարգում ենք ամերիկացի ժողովրդի ընտրությունը և շնորհավորում ենք Թրամփին նախագահ ընտրվելու կապակցությամբ
Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ. Մենք հարգում ենք ամերիկացի ժողովրդի ընտրությունը և շնորհավորում ենք Թրամփին նախագահ ընտրվելու կապակցությամբ

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորում է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Այս մասին սոցցանցում գրել է ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Լին Ձյանը։

«Մենք հարգում ենք ամերիկացի ժողովրդի ընտրությունը և շնորհավորում ենք պարոն Թրամփին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,- գրել է Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Լին Ցզյանը։

Նախնական տվյալներով՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է Հանրապետական ​​կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։