Չինաստանի ԱԳ նախարար. Քաղաքակրթության համար ամոթ է, որ 21-րդ դարում Գազայում հումանիտար աղետը հնարավոր չէ կանգնեցնել
«Գազայում ընթացող պատերազմը ամոթ է քաղաքակրթության համար և այն, որ 21-րդ դարում անհնար է կանգնեցնել հումանիտար աղետը»,- հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։
Չինաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Գազայում շարունակվող պատերազմը ողբերգություն է մարդկության համար, կրակը պետք է անհապաղ դադարեցվի։
«Ոչ մի պատճառ չի կարող արդարացնել հակամարտության շարունակությունը։ Միջազգային հանրությունը պետք է շտապ գործի և կրակի անհապաղ դադարեցումն ու ռազմական գործողությունների դադարեցումը դարձնի առաջնահերթություն։ Մարդասիրական օգնություն ցուցաբերելը հրատապ բարոյական պատասխանատվություն է։ Մենք աջակցում ենք Պաղեստինին՝ դառնալու ՄԱԿ-ի պաշտոնական անդամ։ Գազայի աղետը ևս մեկ անգամ հիշեցրեց աշխարհին, որ այլեւս հնարավոր չէ անտեսել այն փաստը, որ պաղեստինյան տարածքները վաղուց օկուպացված են»,- ասել է Վան Իմը։