Reuters. Չինաստանը շարունակում է անօդաչու թռչող սարքերի շարժիչներ մատակարարել Ռուսաստանին
«Ռոյթերսի» տվյալներով՝ Չինաստանը շարունակում է Ռուսաստանին տրամադրել անօդաչու սարքերի շարժիչներ։
Ինչպես հաղորդում է «Ռոյթերսը»՝ հղում անելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների վրա, Ռուսաստանը շարունակում է ստանալ չինական շարժիչներ, որոնք օգտագործվում են «կամիկաձե» անօդաչու սարքերի արտադրության մեջ։
Մեդիայի տվյալներով՝ այս շարժիչները գաղտնի կերպով ներմուծվում են Չինաստանից Ռուսաստան՝ որպես «սառնարանային սարքավորումներ», որպեսզի խուսափեն միջազգային պատժամիջոցներից։
Հոդվածում նշվում է, որ չինական շարժիչներով «Հարփի» տեսակի «կամիկաձե» անօդաչուների համալրումը կատարվում է Իժևսկի էլեկտրամեխանիկական գործարան «Կուպոլ»-ի կողմից, որը վերահսկվում է Ռուսաստանի պետական «Ալմազ-Անտեյ» կոնցեռնով։
Հիշեցնենք, որ այս տարի «Կուպոլ» գործարանը պայմանագիր է կնքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ՝ 6,000 անօդաչու սարք մատակարարելու համար։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում «Ռոյթերսին» հայտնել են, որ իրենց հայտնի չէ Ռուսաստանին անօդաչու սարքերի համար նախատեսված շարժիչների մատակարարման վերաբերյալ, և նշել են, որ Պեկինը վերահսկում է արտահանման գործընթացը՝ իր ազգային օրենսդրության և միջազգային պարտավորությունների համաձայն։