Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկացի կոնգրեսական Ջիմ Մակգովերնի նկատմամբ
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկացի կոնգրեսական Ջիմ ՄակԳովերնի նկատմամբ։ Պեկինը մեղադրում է ամերիկացի օրենսդիրին երկրի ներքին գործերին միջամտելու մեջ։
Պատժամիջոցները ներառում են հաշիվների սառեցում, Չինաստանում գործարքների արգելում և վիզային սահմանափակումներ ՄակԳովերնի և նրա ընտանիքի համար:
Ըստ Չինաստանի արտաքին գործերի նախարարության՝ Ջիմ ՄակԳովերնը վերջին տարիներին հաճախ բանավոր և գործերով միջամտել է Չինաստանի ներքին գործերին և խաթարել Չինաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և զարգացման շահերը։