Չինաստանը պարզեցրել է վիզային ընթացակարգերը ամերիկացի զբոսաշրջիկների համար
Չինաստանը պարզեցրել է վիզային ընթացակարգերը ամերիկացի զբոսաշրջիկների համար,- հայտնում է «Reuters»-ը՝ հիմնվելով Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան հայտարարության վրա։
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան հայտարարության համաձայն, ԱՄՆ տուրիստական վիզայի համար դիմողներն այլևս կարիք չեն ունենա ավիատոմս ամրագրելու, հյուրանոց ամրագրելու կամ հրավերի նամակ ներկայացնելու։
Դեկտեմբերի 1-ից Պեկինը երկրում առանց վիզայի ռեժիմ է սահմանել Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի և Մալայզիայի անձնագրեր ունեցողների համար։
Առանց վիզայի ռեժիմը կտևի 12 ամիս։ Այս ընթացքում այս վեց երկրներից զբոսաշրջիկները կարող են մուտք գործել Չինաստան մինչև 15 օր ժամկետով։