Չինաստանը հոկտեմբերի 15-ից առանց վիզայի ռեժիմ է սահմանում Պորտուգալիայի, Հունաստանի, Կիպրոսի և Սլովենիայի քաղաքացիների համար
Հոկտեմբերի 15-ից Չինաստանը առանց վիզայի ռեժիմ է սահմանում Պորտուգալիայի, Հունաստանի, Կիպրոսի և Սլովենիայի քաղաքացիների համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։
Մասնավորապես, եվրոպական չորս երկրների քաղաքացիները 15 օր առանց վիզայի կարող են մեկնել Չինաստան՝ բիզնեսի, զբոսաշրջության, հարազատներին տեսակցելու և տարանցման նպատակով։
Առանց վիզայի ռեժիմը կգործի 2025 թվականի հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 31-ը։
Չինաստանը նաև խրախուսում է համապատասխան երկրներին պարզեցնել վիզային ռեժիմը նաև Չինաստանի քաղաքացիների համար։