Չինաստանը և Լեհաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել երկկողմ առևտրի և ներդրումային համագործակցության վերաբերյալ
Չինաստանը և Լեհաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել երկկողմ առևտրի և ներդրումային համագործակցության վերաբերյալ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում։ Երկու երկրները նշում են դիվանագիտական ​​հարաբերությունների 75-ամյակը։ Սի Ցզինպինի և Անջեյ Դուդայի երկկողմ բանակցությունների ընթացքում Սի Ցզինպինը խոսել է միջազգային բարդ միջավայրում խաղաղության գործում երկու երկրների ներդրման մասին։

Հանդիպումներից հետո Լեհաստանի և Չինաստանի առևտրի նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել երկկողմ առևտրի և ներդրումային համագործակցության վերաբերյալ։

Դուդան հնգօրյա այցով գտնվում է Չինաստանում, հունիսի 26-ին նա կմեկնի Շանհայ՝ մասնակցելու Լեհաստան-Չինաստան տնտեսական համաժողովին։