Չինաստանը և ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ Մադրիդում կքննարկեն TikTok-ի վաճառքի հարցը
Չինաստանը և ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ Մադրիդում կքննարկեն սոցիալական ցանց «TikTok»-ի վաճառքի հարցը։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։
Ինչպես հաղորդում են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունից, ByteDance ընկերության հավելվածի հարցը կներառվի հաջորդ շաբաթ Մադրիդում չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման օրակարգում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները նախատեսում են արգելել «TikTok»-ը երկրում, եթե սոցիալական ցանցը չանցնի ամերիկյան ընկերության տիրապետության տակ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով անցած ամսին բացեց հաշիվ TikTok-ում, ընկերությանը վերջնաժամկետ է տվել մինչև սեպտեմբերի 17-ը։
Չինաստանի առևտրի նախարարության հայտարարությամբ՝ Չինաստանը «TikTok»-ի հետ կապված հարցերը կքննարկի օրենքների և կանոնակարգերի համաձայն և կոչ է անում ԱՄՆ-ին լուծել այդ հարցերը երկխոսության, փոխադարձ հարգանքի և հավասարության հիման վրա խորհրդակցությունների միջոցով։